пятница, 19 октября 2012 г.

Դարձիր մեր մեծ թիմի անդամ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ !!!

Եթե Դու տեսել ես այս բլոգն ու քո մեջ մեծ ցանկություն է առաջացել սեփական նյութն ունենալ Ակներ համայնքի կայքում, ուրեմն այս հայտարարությունը հենց քեզ համար է:

Բոլոր այն ակտիվ քաղաքացիները, որոնց հետաքրքրում է Ակներ համայնքը, ցանկանում են դառնալ այս կայքի հեղինակներից մեկը, ապա անհրաժեշտ է ուղարկել Ձեր մասնակցությունը հավաստող նամակ itekngo@gmail.com հասցեին /subject տողում պարզապես գրեք akner/:
Մասնակցության նամակում անհրաժեշտ է պատասխանել հետևյալ հարցերին.
1. Ինչու եք ցանկանում դառնալ այս կայքի հեղինակ
2. Ինչ թեմաներով եք ավելի շատ սիրում գրել
3. Որն է Ձեր կարծիքով այս պահին Ակներ համայնքի համար առավել առաջնահերթ հիմնախնդիր

Հ.Գ. Խորհուրդ է տրվում նախապես գրանցվել gmail-ում:

Նախաձեռնությունն իրականացվում է Իրավունքների Տեղեկատվական Կենտրոն ՀԿ կողմից ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ

Комментариев нет:

Отправить комментарий