ԱՔՍՈՐՎԱԾ ԱԿՆԵՐՑԻՆԵՐ
1937 եւ 1938 թվականներին Ակներ գյուղից աքսորվեցին 11 հոգի.
1.
Ադամյան Մամիկոն Իվանի. (Ադամյան Վաղարշակի հայրը), (1938)
2.
Ավագյան Հարություն Ավագի. (Վանեսյան Սմբատի պապը), (1938)
3.
Դավթյան Ալեքսան Խաչատուրի. (1937)
4.
Միրումյան Արտաշես Ներսեսի. (1937)
5.
Միրումյան Աամսոն Ներսեսի. (1937)
6.
Մինասյան Գուրգեն Ակոնի. (Մինասյան Հրաչիկի եղբայրը), (1937)
7.
Մինասյան Թեւադորոս Միրզաջանի. (Մինասյան Սյունիքի հայրը). (1937)
8.
Մինասյան Ասատուր Հասրաթի. (Մինասյան Գրիգորի հայրը). (1937)
9.
Սահակյան Աեդրակ Հայրապետի. (Սահակյան Սամվելի հայրը). (1937)
10.
Սահակյան Դավիթ Մարտիրոսի. (Մարգուշայի հայրը). (1937)
11.
Վանեսյան Երեմ Հայրապետի. (Վանեսյան Ղազարի հայրը). (1938):
Նրանցից
Ալեքսան Դավթյանը, Թեւադորոս Մինասյանը եւ Սեսրակ Սահակյանը առաջին անգամ ձերբակալվել
են 1930 թվականին, ազատվել 1933-ին:
Իսկ առաջին
փուլի աքսորված 11 հոգուց կենդանի վերադարձել է միայն Դավիթ Սահակյանը:
Երկրորդ
թուլում՝ 1949 թվականի հունիսի 14-ին, Ակներից աքսորվել են.
1.
Արտաշես Միրումյանի ընտանիքում, որի անդամներն այնուհետ վերադարձել են: Տղան՝ Շմավոնը,ապրում
է Տաշքենդում:
2.
Սիմոն Միրումյանի ընտանիքը. (բոլոր անդամները վերադարձել են):
3.
Անդրանիկ Գերասիմի Բալայանի ընտանիքը. (բոլորը վերադարձել են):
4.
Հարություն Ավագի Ավագյանի ընտանիքը. (մայրը, երեք աղջիկները եւ տղան մահացել են:
Մյուն տղան Յուրիկը, վերադարձել եւ ապրում է Տաշքենդում):
5.
Մամիկոն Իվանի Ադամյանի ընտանիքը. (երկու տղան վերադարձել են):
6.
Ասատուր Հադրութի Մինասյանի ընտանիքը. (բոլորը մերադարձել են):
7.
Ռուբեն Առուստամի Տոռոզյանի ընտանիքը. (Տոռոզյան Ազատի հայրը: Կինը մահացել էշ
մյուսները վերադարձել են):
8.
Սահակ Բախշիի Ամարյանի ընտանիքը. (բոլորը վերադարձել են):
9.
Արսեն բաղդիի Քաթանյանի ընտանիքը, (կինը մահացել էշ մյուսները վերադարձել են):
10.
Արշակ Ասատուրի Ջավահիրյանը. (Ջավահիրյան Սենիկի պապը, մահացել է):
11.
Սամսոն Խաչատուրի Քումունցը, կնոջ հետ.(ճանապարհի կեսից՝ Ռոստով քաղաքից, վերադարձել
են):
12.
Խաչատուր Ղազարի Օհանյանի ընտանիքը. (կինը մահացել է, մյուսները վերադարձել են):
Ականատեսների վկայությամբ,
1949 թվականի հունիսի 14-ը, որ ողբերգության պես կախվեց գյուղի վրա, տագնապով էր լցրել
շատերի սրտերը: Յուրաքանչյուր աքսորվող ընտանիքի համար «հոգատար» չինովնիկները ուղարկել
եին մի-մի բեռնատար ավտոմեքենա, իսկ ամեն ավտոմեքենա ուղեկցում եր մի սպա, երկու ավտոմատավոր
զինվոր եւ տեշագի մի կոմունիստ-ներկայացուցիչ:Այդ տագնապալի իրարանցման մեջ սպան եւ
զինվորները ոչ մի ակնթարթ չէին կորցնում իրենց զգոնությունը: Ամեն ինչ վերահսկվում
էր, ամեն բան գտնվում էր ուշադրության կենտրոնում....
Պետք եր նշել, որ ինթպես մեզ
մոտ, այնպես ել այլուր, բռնադատվածների մեծ մասն անմեղ էին: Նրանք ավելի շատ տուժեցին
անձնական հաշիվներ ունենալու պատճառով: Իսկ դավաճանների մասին երկար խոսելու հարկ չկա:
Նրանք բոլոր ժամանակներում էլ հերիքել են: Կուզեի միայն, վոր Տերը դատի նրանց այնպես,
ինչպես որ ճիշտ եւ արդար կհամարի իր վերերկրային բարձրությունից:
ԱՌԱՋԻՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ
ԵՎ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ԿՌԻՎՆԵՐԻ ԱԿՆԵՐՑԻ
ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐ
1.
Մինասյան Արմենակ Միրզաջանի. 1918 թվականին ավարտելով
Շուշիի ռեալական դպրոգը, կապիտանի կոչումով վերադարձել է քյուղ: Երբ 1918 թվականին
թուրքերը շրջապատեցին Զանգեզուրը, Կոռնիձորից մինչեւ Սեւ լիճ ձգվող ռազմաճակատի հյուսիս-արեւմտյան
մասի հրամանատար նշանակվեց ակներցի հարյուրապետ Արմենակ Մինասյանը, որը Հարություն
Մալինցյանից առաջինն էր իմացել թուրքերի «Քաչալ Դաղի» վրա հայտնվելու մասին: Այնուհետ,
Նիկոլայ Ասծատուրի Ջավահիրյանի գլխավորությամբ, տասներերք հոգու դիրքավորել է Ակներից
վերեւ գտնվող բարձրիկ սարի գագաթի երկարությամբ, համապատասխան հանձնարարականներ տվել,
իսկ ինքը գնացել զինամթերքի եւ ոգնության հետևից: Ձագեձորի ինքնապաշտպանական այդ կռվին,
Գորիսում տեղակայված զինվորականների հետ համատեղ, մասնակցեցին նաեւ Սիսիանի հեծյալ
ջոկատը, Թոփչի Սիմոնի թնդանոթային մարտկոցը, Գորիսի, Վերիղենի եւ Ակների հայրենասեր
որդիները:
Արմենակի շնորհիվ Քումուն Սամսոնը եւ վերիշենցի Վարդան Դադալյանը
կռվող բանակից ազատվել են վեցական աղջիկ ունենալու պատճառով: Որպես դաշնակցական կուսակցության
անդամի, կարմիրները երկու անգամ փորձել են ձերբակալել Արմենակին, այդ պատճառով ել նա
տեղափոխվել է Միջին ասիա: 1937 թվականին մատնությամբ բռնվել է, որից հետո լուր չի ստացվել
նրանից: Եղել է քաջ հրամանատար եւ հայրենասեր մարդ:
2.
Մինասյան Թեւադորոս Միրզաջանի. (Մինասյան Սյունիքի հայրը):
1918թվականին մասնակցել է հայ-թուրքական կռիվներին: 1930 թվականին ձեռբակալվել է որպես
դաշնակցականի: Երեք տարի բանտ է նստել, իսկ 1937 թվականին աքսորվել է ու ետ չի վերադարձել:
3.
Մինասյան Մակիչ Հասրաթի. 1918 թվականին մասնակցել
է հայ-թուրքական կռիվներին: 1919 թվականին զոհվել է Հաջիլարի սահմանում:
4.
Սահակյան Գյումշուդ Գրիգորի. 1915-16 թվերին ապրել է
Բաքվում եւ աշխատել որպես միլիցիոներ: հետո որպես զինվոր ծառայել է Ստեփան Շահումյանի
կորպուսում: 1918 թվականին վերադարձել է գյուղ, մասնակցել հայ-թուրքական կռիվներին:Կոլեկտիվացման
տարիներին սովորել ե բուժակի կուրսերում եւ գյուղում աշխատել որպես ատամնաբույժ: Մասնակցել
է նաեւ երկրորդ համաշխարհային պատերազմին, երկու անգամ վիրավորվել, իսկ 1944 թվին վերադարձել
է գյուղ եւ շարունակել աշխատել իր մասնագիտությամբ:
5.
Մալինցյան Հարություն Վարդանի. (Լազր Մալինցյանի հայրը):
1918 թվականին մասնակցել է հայ-թուրքական կռիվներին: Այնուհետեվ կոլտնտեսությունուն
աշխատել է որպես հովիվ: Դժբախտ պատահատի հետեւանքով մահացել է 1943 թվականին:
6.
Մաշուրյան Խաչատուր Հայրապետի. (Մաշուրյան Արտավազդի հայրը):
1918 թվականին մասնակցել է հայ-թուրքական կռիվներին: Գյուղում աշխատել է որպես վարսավիր:
Բժշկական ոգնություն է ցույց տվել համագյուղագիներին եւ այլոց: Մահացել է երկարատեւ
հիվանդությունից հետո:
7.
Մաշուրյան Սրապիոն Հայրապետի. 1918 թվականին մասնակցել
է հայ-թուրքական կռիվներին: Վիրավորվել է, վերադարձել գյուղ եւ մինչեւ վերջ զբաղվել
որմնադրությամբ: Եղեթ է Անդրանիկի թիկնապահներից մեկը:
8.
Զախար Խաչատուրի. 1918 թվականին մասնակցել
է հայ-թուրքական կռիվներին: Հետո բռնել են որպես դաշնակցականի եւ Լաչինի մոտ գտնվող
Ծակեր կոչվող վայրում գնդակահարվել:
9.
Մալինցյան Հայկ Դանիելի. (Մալինցյան Վաղարշակի հորեղբայրը):
1918 թվականին մասնակցել է հայ-թուրքական կռիվներին: Հետո որպես դաշնակցականի փորձել
են բռնել, փախել է Միջին Ասիա: թաղված է Տաշքենդում, իր եղբայր Արտաշի գերեզմանի մոտ:
10. Բալայան Անդրանիկ Գերասիմի. 1918 թվականին մասնակցել
է հայ-թուրքական կռիվներին: 1949 թվականին աքսորվել է Ալթայի երկրամաս: 1953 թվականին
ազատվել եւ վերադարձել է գյուղ, աշխատել որպես հովիվ: մահացել է 1963 թվականին:
11. Սահակյան Սեդրակ Հայրապետի. (Սահակյան Սամվելի հայրը):
1918 թվականին մասնակցել է հայ-թուրքական կռիվներին: 1930 թվականին ձերբակալվել է որպես
դաշնակցական եւ բանտ նստել երեք տարի: 1937 թվականին աքսորվել է ու էլ նրա մասին լուր
չի եղել: Ֆիզիկապես ուժեղ ու աժդահա մարդ եր:
12. Ամարյան Մակիչ Աղալոյի. 1918 թվականին մասնակցել
է հայ-թուրքական կռիվներին, 1941 թվականին՝ Հայրենական պատերազմին: Գլխից ծանր վիրավոր
վերադարձել է գյուղ եւ երկար տարիներ աշխատել որպես հողագործ:
13. Սահակյան Դավիթ Մարտիրոսի. 1918 թվականին մասնակցել
է հայ-թուրքական կռիվներին: 1937 թվականին ձերբակալվել է, աքսորվել, 1943 թվականին
ազատվել եւ խեղված ոտքով վերադարձել գյուղ:
14. Օհանյան Խաչատուր Ղազարի. 1914 թվականին մասնակցել է ռուս-գերմանական պատերազմին,
հասել մինչեւ Ավստրիա:
15. Օհանյան Գրիգոր Ղազարի. 1918 մասնակցել է հայ-թուրքական
կռիվներին, հասել մինչեւ Ղարս եւ Էրզրում:
16. Տոռոզյան Ռուբեն Առուստամի. 1914 թվականին մասնակցել
է ռուս-գերմանակն պատերազզմին, Հասել մինչեւ Էրզրում:
17. Մալինցյան Բագրատ Վարդանի. (Մալինցյան Երվանդի հայրը):
1914 թվականին կռիվներով հասել է Ղարս, Էրզրում, Սարիղամիշ...
18. Միրումյան Սամսոն Ներսեսի. (Միրումյան Աշխենի ամուսինը):
1918 թվականին մասնակցել է հայ-թուրքական կռիվներին: 1931 թվականին ձերբակալվել է որպես
դաշնակցական: Ազատվել է 1933 թվականին: 1937-ին կրկին ձերբակալվել է ու այլեւս նրա
մասին լուր չի եղել:
19. Միրումյան Արտուշ Ներսեսի. 1918 թվականին մասնակցել
է հայ-թուրքական կռիվներին: 1937 թվականին որպես դաշնակցականի բռնել են եւ այնուհետ
նրա ճակատագիրը մնացել է անհայտ:
20. Գիչունց Մանաս Գրիգորի. 1918 թվականին մասնակցել
է հայ-թուրքական կռիվներին: 1922 թվականին ձերբակալվել է որպես Օջախկուլուն սպանողի,
այն դեպքում, երբ իրականում Օջախկուլին զոհ է գնացել այդ ժամանակվա իշխանավորների ձեռքով:
Մանասը սպանվել է Գորիսի բանտում, առանց դատ ու դատաստանի: Նրա երեք զավակները մեկնել
են Հայրենական պատերազմ: