вторник, 30 октября 2012 г.

ԱԿՆԵՐԻ (ԲՌՈՒՆ) ԳՅՈՒՂԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՀԱՅՏՆԻ ՏԵՂԱՆՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ

1. Գյուղ Ակներ: Հին անունը Բռուն: Գտնվում է Գորիս քաղաքից 5 կմ հյուսիս-արեւմուտք: Հիմնադրվել է 1880 թվականին:
2. Գետ Վարարակն: Հոսում է գյուղի արեւմտյան մասով: Նրա ջրերում ապրում է կարմրախայտ ձուկը:
3. Սոթանածովի առու (Սուլթանածովի առու) Սկիզբ է առնում Սուլթանածովի ճահճուտներից, հոսում է գյուղամիջով եւ 1,2 կմ անց խառնվում Վարարակնին:
4. Թիփին դոշը (Պուզտին սար): Գտնվում է գյուղի արեւմտյան մասում:
5. Ակնին գյունին(Ակն սարի արեւկողը:
6. Քշկառին կիլոխը (Քաշկառի գլուխ):
7. Տախծուտի գյունին (Դաղձուտի արեւկողը):
8. Ղարալխին սար (Մթնաձորի սար):
9. Ձագեձորի սար: Գտնվում է գյուղի արեւկողի մասում: Նրա բարձրադիր մասով հոսում է Տերտերի առուն:
10. Բուբուռին քարը (Բաբուռի քար):

ԱԿՆԵՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԵՎ ԲՈՒՍԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԸ

Գտնվելով ծովի մակերեւույթից 1700 մետր բարձրության վրա, համարվելով լեռնոտ երկիր եւ ունենալով կոշտ ու խստաշունչ կլիմա, Ակները, բնականաբար, չէր կարող ունենալ հարուստ կենդանական եւ բուսական աշխարհ:
Այսօր գյուղի վարչական տարածքում եւ այն հարող տարածքներում ապրում են գայլը, աղվեսը, շնագայլը, նապաստակը, առնետը, ոզնին, կրիան, մացառախոզը, օձը, լորտուն, խխունջը, մողեսը, մուկը, սկյուռը, չղջիկը, բուն, արծիվը, բազեն, կաչաղակը, ագռավը, սարյակը, կաքավը, կկուն, ծիծեռնակը, փայտփորիկը, ճնճղուկը, մորեխը, բզեզներ, մոծակներ, ճանճեր, թիթեռներ, որդեր, բազում այլ մժեղներ, կարմրախայտ ձուկը, գորտը: Պատահում են նաեւ արջ, եղնիկ, բադ, վայրի խոզ, քարայծ:
Գյուղական ընտանիքներում պահում են կով, գոմեշ, ձի, ավանակ, ջորի, ոչխար, խոզ, հնդկահավ, հավ, ճագար, մեղու, աղավնի, բադ, սագ, կատու, շուն: Ապրիլ-մայիս ամիսներից անասունները դուրս են բերվում հանդ, իսկ հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներից սկսվում է նրանց ձմեռային շրջանը: Ակներցու ամենադժվար աշխատանքներից մեկը անասունների ձմմեռայինգշրջանի համար պահանջվող կերի կուտակումն է:

понедельник, 29 октября 2012 г.

пятница, 19 октября 2012 г.

Դարձիր մեր մեծ թիմի անդամ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ !!!

Եթե Դու տեսել ես այս բլոգն ու քո մեջ մեծ ցանկություն է առաջացել սեփական նյութն ունենալ Ակներ համայնքի կայքում, ուրեմն այս հայտարարությունը հենց քեզ համար է:

Բոլոր այն ակտիվ քաղաքացիները, որոնց հետաքրքրում է Ակներ համայնքը, ցանկանում են դառնալ այս կայքի հեղինակներից մեկը, ապա անհրաժեշտ է ուղարկել Ձեր մասնակցությունը հավաստող նամակ itekngo@gmail.com հասցեին /subject տողում պարզապես գրեք akner/:
Մասնակցության նամակում անհրաժեշտ է պատասխանել հետևյալ հարցերին.