вторник, 30 октября 2012 г.

ԱԿՆԵՐԻ (ԲՌՈՒՆ) ԳՅՈՒՂԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՀԱՅՏՆԻ ՏԵՂԱՆՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ

1. Գյուղ Ակներ: Հին անունը Բռուն: Գտնվում է Գորիս քաղաքից 5 կմ հյուսիս-արեւմուտք: Հիմնադրվել է 1880 թվականին:
2. Գետ Վարարակն: Հոսում է գյուղի արեւմտյան մասով: Նրա ջրերում ապրում է կարմրախայտ ձուկը:
3. Սոթանածովի առու (Սուլթանածովի առու) Սկիզբ է առնում Սուլթանածովի ճահճուտներից, հոսում է գյուղամիջով եւ 1,2 կմ անց խառնվում Վարարակնին:
4. Թիփին դոշը (Պուզտին սար): Գտնվում է գյուղի արեւմտյան մասում:
5. Ակնին գյունին(Ակն սարի արեւկողը:
6. Քշկառին կիլոխը (Քաշկառի գլուխ):
7. Տախծուտի գյունին (Դաղձուտի արեւկողը):
8. Ղարալխին սար (Մթնաձորի սար):
9. Ձագեձորի սար: Գտնվում է գյուղի արեւկողի մասում: Նրա բարձրադիր մասով հոսում է Տերտերի առուն:
10. Բուբուռին քարը (Բաբուռի քար):
11. Գյուրջուն քար:
12. Ջվադին քարը (Ջավադի քար):
13. Քիրամին քարը (Քարամյանների քար):
14. Մամուն քարը:
15. Դադուն քարը:
16. Կարմիր քարը:
17. Ճղաց քարը: Գտնվում է Ձագեձորի սարի վրա: Ունի սէպագիր արձանագրություն (13-րդ դար):
18. Մեծ քար: Գտնվում է Ձագեձորի սարի վրա: Տարվա մեջ երկու ամիս այդ քարի վրա արեւ չի ընկնում:
19. Ստոլա քար (Սէղան քար):
20. Խաչին քերծը (Խաչի ժայռ):
21. Շալու քար: Նիկոլայ Հարությունյանի անվան հուշաքար:
22. Ղլին քերծը (Աղալի ժայռ):
23. Ըրխաջին քերծը (Արխաջի ժայռ):
24. Էրգան տախտակ (Երկար տախտակ): Դաշտավայր: Հին անունը Մհաջառ:
25. Սիրդարի բոստան (Սարդարի բոստան):
26. Յոլու ղուրուղ (Յոլու դաշտ):
27. Գյուրջու ղուրուղ (Գյուրջու դաշտ):
28. Ուդուխանի ղուրուղ (Օրդուխանի դաշտ):
29. Մանգու չխուր (Մանգու փոս):
30. Գյուլատեղ (Ծաղկատեղ):
31. Բաղ (Այգի):
32. Քիրամին փեխ (Քարամյանների ճահճուտ):
33. Շահի ճղներ:
34. Մուղդուսու խութ (Մաղդուսու բլրակ):
35. Քեշիշ արխին տակը (Տերտերի առվի տակը):
36. Ղիլվինդարա: Առաջացել է թուրքերեն Գանլու դարա (Արյունոտձոր» բարակապակցությունից:
37. Շնբարի խութ (Շահնուբարի բլուր):
38. Պակեր:
39. Խաչի օս (Խաչի ուս):
40. Ըրխաջի ղուզի (Արխաջի ստվերոտ կող):
41. Ըրխաջի տախտ (Արխաջի հարթություն):
42. Ըրխաջի գյունի (Արխաջի արեւկող):
43. Ակնին ախպուր (Ակնի սկզբնաղբյուր):
44. Ակնին Ճուրը (Ակնի ջուր): Գորիս քաշաքը խմելու ջրով սնուցող աղբյուր-ջրագիծ: կառուցվել է 1940 թվականին:
45. Հայրենանակ մեծ պատերազմում զոհված ակներցիների պատվին կառուցված հուշարձան եւ աղբյուր: Գտնվում է գյուղի գերեզմանոցին կից:
46. Սյունիքի աղբյուր: Հարգված ուսուցիչ Սյունիք Մինասյանի հիշատակին կառուցված աղբյուր:
47. Արսենի աղբյուր: Ատամնաբույժ Արսեն Ասրյանի հիշատակին կառուցված աղբյուր:
48. Վեժոյի աղբյուր: Վրեժիկ Առաքելյանի հիշատակին կառուցված աղբյուր:
49. Քեշիշ արխ (Տերտերի առու): 10-րդ դարի ջրատար: Անցնում է Ձագեձորի սարի լանջով:
50. Հրաչիկի խաչ: Մինասյան Հրաչիկի անվամբ սրբավայր:
51. Գարենի խաչ: Սալբունց Գարենի անվամբ սրբավայր:
52. Գառնիկի խաչ: Օրդյան Գառնիկի անվամբ սրբավայր:
53. Արտուշի խաչ: Մինասյան Արտուշի անվամբ սրբավայր:
54. Նախկին ՀԷԿ: Չգործող հիդրոէլեկտրակայանի շենք: Կառուցվէլ է 1947 թվականին:
55. Մթնաձոր:

Комментариев нет:

Отправить комментарий